«Փաստ». Գեղարքունիքում վերջնական տեսքի է բերվել ՀՀԿ ռեյտինգային ցուցակը
2017-02-09 21:42:00

«Փաստ» թերթը գրում է.

«Մենք արդեն գրել ենք, որ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը փորձել էր ՀՀԿ ռեյտինգային ցուցակում ընդգրկել միայն իր մտերիմներին, սակայն տեղի ՀՀԿ–ականները բողոքել էին վերադասին:

«Փաստի» տեղեկություններով, ՀՀԿ վերնախավը վերջնականապես հաստատել է Գեղարքունիքի տարածաշրջանում ՀՀԿ–ի ռեյտինգային ցուցակը: Սեւանում իր թեկնածությունը կդնի Հացթուխ Աշոտը, Գավառում` Հրանուշ Հակոբյանի քրոջ աղջիկը` Գավառի պետհամալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, Վարդենիսում` ԱԺ պատգամավոր Կարեն Բոտոյանը եւ իհարկե մարզպետը` Ռաֆիկ Գրիգորյանը:

Մարզպետը, սակայն, հաղթելու դեպքում պատգամավոր չի դառնա: Նրա խնդիրը հարազատ կուսակցությանը ձայներ բերելն է:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Այս նյութը դիտել են - 1447 անգամ