«ՀԺ»․Փող է պետք․ՀՀ ֆիննախը հավանաբար պետական պարտատոմսեր է թողարկելու
2017-02-08 20:31:00

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.

«Մինչեւ այս ամսվա վերջ կամ առավելագույնը հաջորդ ամսվա առաջին կեսին ՀՀ ֆինանսների նախարարությունը հավանաբար մեծ ծավալով պետական պարտատոմսեր է թողարկելու բյուջետային ծախսերը ամբողջ ծավալով կատարելու համար:

Խնդիրն այն է, որ մեր տեղեկություններով՝ տարվա սկզբին հարկերի հավաքագրումը չի հաջողվել իրականացնել սպասված ծավալով եւ մտավախություն կա, որ առաջիկա ամիսներին լրացուցիչ գումարներ անհրաժեշտ կլինեն ծախսերը հոգալու համար:

Լավագույն տարբերակը, ըստ ֆիննախարարության, պետական պարտատոմսեր թողարկելով մեծ ծավալի ներքին պարտք վերցնելն է: Խոսքը կարող է լինել մոտ 300 միլիոն դոլարի մասին»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Այս նյութը դիտել են - 1259 անգամ