Միայնակ գայլը կառաջադրվի՞ առաջիկա ընտրություններում Hayeli
2017-02-06 02:12:00

«Սասնա ծռեր» խմբի անդամ, Արայիկ Խանդոյանի «Միայնակ գայլ»  կալանքի ժամկետը երկարացնելու որոշման հետ կապված Վերաքննիչ դատարանից դեռ պատասխան չկա։

Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը՝ երկարացնելով Արայիկ Խանդոյանի կալանքի ժամկետը:

Պաշտպանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է Խանդոյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցություն ունենա, Պապիկյանը բացասական պատասխան տվեց՝ ասելով, որ անգամ չեն զրուցել այդ թեմայով․ «Հետաքրքություն չունի»։

Հիշեցնենք, որ 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Խանդոյանն առաջադրվել էր հայրենի Ծաղկահովիտ գյուղում, սակայն՝ պարտվել։

Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնել) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):

Սեդա Ղուկասյան

Այս նյութը դիտել են - 1356 անգամ