Արփինե Հովհաննիսյանը ՀՀԿ-ն լքելու մտադրություն չունի Hayastan24
2017-02-03 10:43:00

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը փետրվարի 3-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հանրապետական կուսակցությունից հեռացածներին։

«Յուրաքանչյուր կուսակցական ինքն է որոշում՝ ում հետ շարունակել իր քաղաքական ճանապարհը:

Ես համոզված եմ, որ հատկապես խորհրդարանական կառավարման պայմաններում, և նոր Սահմանադրության պայմաններում իրողությունները թելադրում են որոշակի պահանջմունքներ և պահանջմունքները թելադրում իրողություններ:

Այս երկուսի դեպքում ձևավորվում է նոր իրականություն, որի հետ պարտավոր ենք հաշվի նստել:

Արտահոսք կորակեք, թե ոչ, ես այդպես չեմ որակի:

Հիմա ինչու, ինչպես, ով որոշեց, ես դա բացարձակապես մարդկային առումով էլ ճիշտ չեմ համարում:

Քաղաքական տեսանկյունից կգնահատեք ինքներդ՝ ինչպես կլինի, լավ կլինի, վատ կլինի, հետևություններ կամ վերլուծություններ անելը ձեզ համար է»,-ասաց նա։ «Ես ՀՀԿ անդամ եմ և որպես Հանրապետական կուսակցության անդամ՝ շարունակում եմ իմ գործունեությունը։ Ցանկացած որակում, ցանկացած գնահատական այստեղ կամ այնտեղ դիտելը ձեր գործն է»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ինքն անձամբ ՀՀԿ-ն լքելու մտադրություն չունի:

Hayastan24.com

Այս նյութը դիտել են - 2019 անգամ