«Ժամանակ». Մհեր Սեդրակյանը փոշմանել է, իսկ «Վստրեչի Ապերը» ՀՀԿ-ի հետ է
2017-01-31 21:17:00

«Ժամանակ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ ՀՀԿ-ի հետ հակասություններ ունեցող ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը հնարավոր է՝ դուրս չգա ՀՀԿ-ից:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանը դեռ մեկ տարի առաջ է ցանկություն հայտնել թողնել պաշտոնը եւ սպասել հարմար առիթի:

Արամ Վարդանյանը՝ «Վստրեչի Ապերը», որը Մհեր Սեդրակյանի մտերիմն է, մեր ունեցած տեղեկություններով, շարունակելու է աջակցել ՀՀԿ-ին ընտրությունների ժամանակ, ինչպես նախորդ բոլոր ընտրություններին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Այս նյութը դիտել են - 2029 անգամ