ՀՀ հիմնադիր հայրը մեկնում է ԱՄՆ. նա իր առողջությունը չի վստահում իր իսկ բարեփոխած առողջապահությանը...
2016-01-15 10:24:00

Ընդդիմության գլխին նոր փորձանք է սպասվում. հիվանդացել է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ըստ երևույթին՝ լուրջ, եթե բուժվելու է մեկնում Միացյալ Նահանգներ։ Խոսվում է ենթաստամոքսային գեղձի մասին, իսկ թե ինչ՝ չի ճշգրտվում։

 Ընդհանրապես, հարկ էր օրենքի ուժով արգելել ներկա և նախկին քաղաքական գործիչներին բուժվել արտասահմանում։ Չէ՞ որ Տեր-Պետրոսյանը կանգնած է եղել Հայաստանի Հանրապետության ստեղծման ակունքների մոտ, գլխավորել է այդ երկրի բարեփոխումը, բայց արդյունքներն այնպիսին են, որ ինքն իր առողջությունը չի վստահում իր իսկ բարեփոխած առողջապահությանը։ Իզուր։ Բժշկությունը Հայաստանում ամենավատը չէ այն ամենում, ինչ կա։ Օրինակ, կարդիովիրաբուժությունը մեզ մոտ զարգացել է արևմտյան չափորոշիչների աստիճանի, վիրաբուժությունն առհասարակ պատշաճ մակարդակի է։ Բայց, ինչպես տեսնում ենք, ՀՀ հիմնադիր հայրը մեկնում է ԱՄՆ։

Եվ այս առնչությամբ հարկ է ասել, որ Տեր-Պետրոսյանի բախտը չի բերել, որ հիվանդացել է այսօր, ոչ թե մեկ տարի առաջ, քանզի այսօր նա ստիպված է անձամբ վճարել իր բուժման համար, այնինչ մեկ տարի առաջ դրանով հաճույքով կզբաղվեր Գագիկ Ծառուկյանը։ Ի՜նչ արած, առողջության համար պետք է վճարել, և եթե ուրիշի փողեր չկան, ապա նա ստիպված պետք է բուժվի նախագահության տարիներին արյուն-քրտինքով վաստակած սեփական փողերով։

 

Shame.am

 

Այս նյութը դիտել են - 9546 անգամ