Թրամփը կոչ է արել վաճառել The New York Times թերթը
2017-01-29 19:13:00

«Համոզված ու ունակ մեկը պետք է գնի կեղծ տեղեկություններ տարածող ու ձախողակ NYTimes թերթը կամ էլ ճիշտ կառավարի այն, կամ էլ թույլ տա որ այն արժանապատվությամբ փակվի»,- գրել է նա Twitter–ում։

Թրամփն առաջ էլ էր քննադատում այդ թերթը։ «NYTimes -ը սկզբից եւեթ սխալվում էր իմ հարցով։ Գրել էր , որ ես կպարտվեմ փրայմերիզում, իսկ հետո՝ առհասարակ ընտրություններում։ Կեղծ նորություններ»,- գրել էր նա Twitter-ում ։ «NYTimes-ի ու Washington Post-ի տեղեկությունները իմ մասին այնքան կեղծ ու զզվելի են, որ NYTimes–ը փաստացի ներողություն է խնդրել իր բաժանորդներից ու ընթերցողներից, որոնք թիվն օրեցօր նվազում է։ Նրանք ինձ հենց սկզբից սխալ էին հասկանում ու մինչեւ հիմա չեն փոխել իրենց դիրքորոշումը ու չեն էլ անի դա։ Անազնիվ են»,- հայտնել էր նա Twitter–ում։

Այս նյութը դիտել են - 1713 անգամ