Խոր ցավով տեղեկացանք զորավար Մանվել Գրիգորյանի եղբոր մահվան մասին. Եվրոպայի ԵԿՄ վարչություն
2016-01-14 23:29:00

 
Խոր ցավով տեղեկացանք զորավար Մանվել Գրիգորյանի եղբոր՝ արցախյան շարժման մասնակից, Համբարձում Գրիգորյանի մահվան մասին: Հիրավի կորուստն անդառնալի է ոչ միայն Գրիգորյանների ընտանիքի, այլեւ բոլորիս՝ բոլոր նրանց համար, ովքեր երկրապահ են, հայ են եւ հայրենիքի նվիրյալ:

Գրիգորյանների ընտանիքին Եվրոպայի բոլոր երկրապահների անունից իրենց խորին ցավակցությունն հայտնում՝ Եվրոպայում ԵԿՄ վարչության նախագահ Ռուբեն Գալստանյանն ու Նանսիի հայ համայնքի նախագահ, Նանսիում ԵԿՄ տարածքային վարչության նախագահ Արթուր Ավետյանը:

Մեծարգո զորավար յուրաքանչյուրս այսօր վշտակից ենք Ձեզ ու Ձեր ընտանիքին:

Եվրոպայի ԵԿՄ վարչություն

 

USArmenianews.com- լրատվական կայքի անձնակազմը նույնպես ցավակցում է գեներալ Մանվել Գրիգորյանին, նրա հարազատներին :

Slaq.am - Լրատվական աղբյուր
 
Այս նյութը դիտել են - 1425 անգամ