ՀՅԴ-ականները նախագահին առաջարկել են Տարածքային կառավարման նախարարությունը տալ ՀՅԴ-ին
2016-01-15 10:04:00

««ՉԻ» տեղեկություններով օրերս ՀՅԴ-ականներից բաղկացած պատվիրակությունը հանգրվանել է նախագահականում, որտեղ էլ հանդիպել է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին։ Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները սահուն կերպով փոխել են իրենց հունը։ Մասնավորապես հանդիպման կողմերը սկսել են քննարկել առաջիկա կադրային փոփոխությունները։ Հենց այդ պահին էլ դաշնակները առաջարկել են Սերժ Սարգսյանին միմյանցից անջատել ՀՀ արտակարգ իրավիճակների ու տարածքային կառավարման նախարարությունները և մասնավորապես տարածքային կառավարումը հանձնել ՀՅԴ-ին։ Սերժ Սարգսյանը «ցրել» է խոսակցությունը, ինչից ակնհայտ է դարձել, որ առաջարկի այդ հատվածն առանձնապես նրա սրտով չէ։


Հիշեցնենք, որ տարածքային կաrավարման ու արտակարգ իրավիճակների նախարարություններ
բոլորովին վերջերս են միաձուլվել և հանձնվել նախարար Արմեն Երիցյանին»,–գրում է թերթը։

 

Այս նյութը դիտել են - 1405 անգամ