
«Ելք» դաշինքի անդամ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքի իր էջում տեսահոլովակ է տարածել՝ տեղեկացնելով, որ ինքը եւ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը մեկնում են ԱՄՆ, եւ հունվարի 27-ին՝ ժամը 19:00-ին, Լոս-Անջելեսի Իրանահայ Միության դահլիճում տեղի կունենա հանդիպում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: «Հանդիպման ընթացքում ելույթ կունենամ ես և «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը: Մենք տեղեկացանք նաեւ, որ այս այցի կազմակերպմանը մեծապես աջակցում է 1-in.am կայքի եւ «Ժամանակ» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանը, ով այցի հետ կապված կազմակերպական հարցերն է լուծում՝ դահլիճի վարձակալում, հավաքի կազմակերպում։ Պատճառը, սակայն ոչ թե, «Ելքի» համակիրը լինելն է, այլ Էդմոն Մարուքյանի հետ անձնական մտերմությունը։ Ի դեպ, մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի եւ Էդմոն Մարուքյանի հարաբերություններն այնուամենայնիվ այնքան ջերմ չեն, որքան պետք է լինեին նույն դաշինքի կազմում ընդգրկված քաղաքական գործիչների հարաբերությունները պետք է լինեին։