Ազգովի գտնվում ենք խորը փոսի մեջ, 2017-ը ավելի լավը չի լինի. Հեղինե Բիշարյան
2017-01-03 14:52:00

2016-ը նահանջ տարի էր, երեք տասնյակից ավել վարկեր վերցրեցինք, որ երկրին շնչելու հնարավորություն տանք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։

«Իսկ 2017-ը, բնականաբար, ավելի լավը չի լինի, ընդհակառակը, մեծ բեռի տակ մտնում ենք նոր տարի,  որը նշանակում է, որ  նախորդ տարվան չի զիջելու նահանջի առումով։

ԱԺ վերջին արտահերթ նիստում եւս 180 միլոն դոլարի չափով վարկային երեք նախագիծ հաստատվեց եւ պետք է դրանով բյուջեի դիֆիցիտը լրացվեր, սա նշանակում է, որ ազգովի գտնվում ենք  խորը փոսի մեջ»,-ընդգծեց Բիշարյանը:

Չնայած կառավարության խոստումներին՝ պատգամավորը լրջագույն փոփոխությունների հույսեր չունի։

«Որեւէ նշույլ չեմ տեսնում լրջագույն փոփոխությունների,այս  իրավիճակից  դուրս գալու ուղղությամբ, որովհետեւ, եթե մենք այդքան մեծ վարկեր վերցրեցինք եւ դա էլ գումարվեցին եղած  պարտքերին եւ  դրա պատճառով ստիպված բյուջեից  տարեկան 115 միլիարդ պետք է վերադարձնենք արտաքին  պարտք, սա նշանակում է, որ  մենք չենք կարող լինել ավելի լավ վիճակում, քան կանք»,-ասել է Բիշարյանը։

news.am

Այս նյութը դիտել են - 1376 անգամ