Հրաշքներ՝ միայն «Կիսաբաց Լուսամուտներում»
2017-01-02 00:14:00
Արդեն 11-րդ անգամ «Կիսաբաց լուսամուտներն» ամփոփում է կատարած աշխատանքի արդյունքը։ Միացյալ նահանգներում գործող Family Rescue Fund-ը և Կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամը Հայաստանում մշտապես կանգնած են մեր կարիքն ունեցող ընտանիքների կողքին: Արտերկրում ապրող մեր հայրենակիցների օժանդակության ու հոգատարության շնորհիվ տաղավարում հայտնված ընտանիքները կարողանում են ճգնաժամից դուրս գալու ուղիներ գտնել: Ասում են չիրականացած երազանքներն իրականանում են Ամանորին: Թորոյանների համար, սակայն, հույսը շատ փոքր էր, որ երազանքը երբեւէ իրականություն կդառնա:
Զեմֆիրա Հովսեփյանը հավատում է հրաշքներին և հուսով է, որ նոր տարվա հետ ամեն ինչ նորովի կսկսվի ։ 2017-ը նրա ընտանիքի համար թերևս, ամենաուրախ Ամանորն է լինելու:
Այս հրաշքներով լի օրը Ծովինարն ու Զոհրաբը դեռ երկար կհիշեն։ Նրանցից ամեն մեկն իր համար հորինած հեքիաթ ունի և վստահ է, որ այն անպայման կիրականանա:
16-ամյա Կամիլայի ցանկություններն ու երազանքները շատ են, բայց նա այսօր Ձմեռ պապիկից միայն մեկ բան է ուզում, իր խոսքով ասած , երջանկության համար միայն դա է պակասում։ Իսկ բոլոր երազանքներն իրականություն են դառնում, երբ դրան հավատում ես։
Սայաթ Հայրապետյանն ունի իր երազանքի փոքրիկ կտորը, որը պահում է սրտի ամենախոր անկյունում։ Իսկ երազանքը նպատակ դառնալու համար այն պետք է իրագործվի: Family Rescue Fund-ը նախագահ Նազ Աթիկյան-Բասկիջյանի գլխավորությամբ և Սանտա Կլաուսի միջոցով Սայաթի երազանքն իրականություն դարձրեց։

 frf.am

Այս նյութը դիտել են - 2528 անգամ