Հովհաննես Մանուկյանի շնորհավորանքը Ամանորի և գալիք Սուրբ Ծննդյան կապակցությամբ
2016-12-31 02:39:00

Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Ամանորի և գալիք Սուրբ Ծննդյան կապակցությամբ:

Տարին բարդ էր, կարելի է ասել փորձություն էր, որը երևի պիտի կյանքի կոչեր մարդկային դրական որակները, մերձավորի, անծանոթի հետ ունեցածդ կիսելու պատգամը և վերածներ հավաքական ուժի անպարտելիության լեգենդը:

Անցնող տարվա մեջ գտնվեցին ԲԱՐԵԳՈՐԾԸ, ՀԱՑ ՏԱՆՈՂԸ, ԴԻՐՔ ՉՀԱՆՁՆՈՂԸ, զտվեց ու ճանապարհ դրվեց ԴԱՎԱՃԱՆԸ…
Մենք այսօր նայելու ենք ետ, ամփոփենք ու անցնենք առաջ: Յուրաքանչյուր բացասական ունի նաև դրական երանգներ, օրինակ սոցիալական ցանցերի՝ իրար չհանդուրժող բանավեճերն ու կռիվները, որոնց արդյունքում հաճախ ի հայտ էր գալիս ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ: 
Այսօր դրական լիցքերի բազմապատկման և տոն ունենալու ցանկությունը, ի հեճուկս օրվա կորստի դառնության, առավել քան կարևոր է: Դժգոհությունները, աննշան դիպվածներից նեղսրտելը ոչ միայն հարցի լուծում չեն, այլև հարց էլ չեն: Եթե հաջողվի գոնե մի քանի օրով մի կողմ դնել էգոիզմը, կյանքն ավելի պայծառ կլինի: 
Շնորհավորում եմ Նոր Տարին, ուրախ ամանոր բոլորին և հատկապես տոնական օրերին ծառայության, մասնագիտության և աշխատանքի բերումով ընտանիքից հեռու գտնվող ծառայություն և հերթապահություն իրականացնողներին, անփորձանք և խաղաղ տարի բոլորիս ու մեր երկրին։
Թող աստված բարեհաճ լինի մեր ծրագրերի ու նախաձեռնությունների հանդեպ ...

Հովհաննես Մանուկյան

Այս նյութը դիտել են - 2771 անգամ