Դոնալդ Թրամփը ցանկություն է հայտնել ինքնուրույն գրելու իր երդմնակալության տեքստը
2016-12-28 21:19:00
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ցանկություն է հայտնել ինքնուրույն գրելու իր երդմնակալության տեքստը՝ ոգեշնչվելով երկրի նախկին առաջնորդներ Ռոնալդ Ռեյգանի և Ջոն Քենեդու ելույթներից։ Այս մասին գրում է Washington Post-ը՝ հղում անելով հանրապետականներին մոտ աղբյուրներին։
Նշվում է, որ Թրամփն արդեն իր ելույթի առաջին նախագծերն արել է։
Ելույթի տեքստի պատրաստման գործում նրան օգնում է այդ գործում մասնագիտացած Ստիվեն Միլերը, ով պատրաստել է հանրապետականի ելույթները նրա նախընտրական արշավի ժամանակ և նրա վարչակազմում կզբաղեցնի քաղաքական հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը։
«Թրամփն ասել է, որ Ռեյգանի «անհավանական ոճը» և Քենեդու կողմից ազգային մեծ հավակնությունների արտաբերումը հանդիսանում են կենտրոնական՝ հունվարի 20-ի ելույթին իր մոտեցման մեջ»,-նշում է պարբերականը։
Այս նյութը դիտել են - 1527 անգամ