Հերմինե Նաղդալյանի սիրտը դեսպանի պաշտոն է ուզում. «Ժամանակ»
2016-12-28 14:23:00

«Ժամանակի» տեղեկություններով՝ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը ցանկանում է լքել հայաստանյան քաղաքական դաշտը և  լծվել դիվանագիտական աշխատանքի։

Նա ցանկանում է դառնալ ՌԴ-ում ՀՀ դեսպան, քանի որ շատ լավ հասկանում է, որ նոր ձեւավորվելիք խորհրդարանում չի կարող հավակնել ոչ փոխխոսնակ, ոչ էլ նույնիսկ ՀՀԿ ցուցակում առաջին կին թեկնածու լինելուն։

Ի դեպ, տիկին Նաղդալյանին Ռուսաստանում ՀՀ դեսպանի պաշտոնում նշանակելու համար լոբբինգ է անում ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը։

Այս նյութը դիտել են - 1412 անգամ