Ամերիկյան իշխանություններն այնքան էլ գոհ չեն ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակել Գրիգոր Հովհաննիսյանին...
2016-01-14 16:08:00

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «2009-2013 թթ․ Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոս, 2013-ից Մեքսիկայում, համատեղությամբ՝ Կուբայում, Գվատեմալայում, Կոստա Ռիկայում, Պանամայում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը նախագահի հունվարի 12-ի հրամանագրով նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան։

Երեկ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը Թվիթերի իր էջում նրան անվանել էր «փորձառու դիվանագետ»։ Նախկինում, սովորաբար, որևէ դեսպան ԱԳՆ աշխատակիցների կողմից նման որակման և փիառի չի արժանացել։

Բանն այն է, որ ամերիկյան իշխանություններն այնքան էլ գոհ չեն այս նշանակումից՝ Մեքսիկայում դեսպանի պաշտոնը համարվում է ցածր մակարդակ, և կարծում են, որ ՀՀ նախկին վարչապետ-դեսպանից հետո ՀՀ իշխանությունները պետք է փորձեին ավելի «փորձառու» դիվանագետի նշանակել ԱՄՆ դեսպանի պատասխանատու պաշտոնում»։

Ավելի մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Այս նյութը դիտել են - 2137 անգամ