Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը միշտ իր ուշադրության կենտրոնում է պահում քաղաքի բազմազավակ ընտանիքների հոգսերն ու խնդիրները` փորձելով և՛ քաղաքային բյուջեի, և՛ սեփական միջոցների հաշվին, օգտակար լինել բազմազավակ ընտանիքներին:
Ամանորին ընդառաջ քաղաքապետ Աբրահամյանը անակնկալ մատուցեց Արտաշատի բազմազավակ ընտանիքներից մեկին` հիմնովին վերանորոգելով և բարեկարգելով անմարդկային պայմաններում ապրող այս ընտանիքի առանձնատունը: Քաղաքապետի մոտեցումը արտաշատցիներին հույս և հավատ է տալիս, որպեսզի խնդիրներ ունեցող քաղաքացիներն իրենց միայնակ չզգան և վստահ լինեն, որ կա մեկը, ում ցանկացած պահին կարող են դիմել` ակնկալիքով, որ իրենց խնդիրների հետ միայնակ չեն մնա:
Այս նյութը դիտել են - 1556 անգամ