Ժիրայր Սեֆիլյանը չի ուզում մասնակցել այս բեմադրությանը. պաշտպանի բողոքը մերժվեց. 1in
2016-12-26 12:57:00

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր` դեկտեմբերի 26-ին, մերժել է փոխել Ժիրայր Սէֆիլյանի խափանման միջոց կալանավորումը: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան. Ժ. Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Փաստաբանը բողոքարկել էր Սեֆիլյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի կայացրած որոշումը:

«Ժիրայր Սեֆիլյանը, որպես կանոն, չի մասնակցում դատական նիստերին: Նա համարում է, որ իրեն առաջադրված մեղադրանքը թատերական ներկայացում է և չի ուզում մասնակցել այս բեմադրությանը և որևէ ցուցմունք չի տալիս»,- նշեց պաշտպանը:

Նա նաև նշեց, որ պետական մարմինները պարտավոր են միջնորդությունը  ներկայացնելև կից նյութերին ծանոթացնել Ժ. Սեֆիլյանին, ինչն այս դեպքում չէր արվել, այսինքն՝ կոպտորեն խախտվել է նրա իրավունքը: Փաստաբանն ընդգծեց, որ Ժիրայր Սեֆիլյանի դեմ դատական ակտը քաղաքական որոշում է Ժ. Սեֆիլյանի գործունեությունը սահմանափակելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

1in.am

Այս նյութը դիտել են - 1704 անգամ