Սոչիի ավիավթարի զոհերի լուսանկարները (տեսանյութ) Armtimes
2016-12-25 11:52:00

Արդեն տեղեկացրել ենք, որ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության «Ту-154» օդանավը ռադարներից կորել էր Սոչիի հատվածում եւ ընկել է Սեւ ծովը: Զոհվել են օդանավի անձնակազմն ու ինքնաթիռում գտնվող բոլոր քաղաքացիները: Զոհերի թիվը 92 է՝ ներառյալ անձնակազմի 8 անդամները: Ռուսական լրատվամիջոցները սկսել են հրապարակել զոհված քաղաքացիների լուսանկարները՝ նրանց թվում է հայտնի բժիշկ Էլիզավետ Գլինկան (Դոկտոր Լիզ): Ինքնաթիռում են եղել նաեւ ազգությամբ հայ երկու ուղեւոր: Զոհվածների մեծ մասը ռուսական բանակի «Ալեքսանդրով» երգի-պարի համույթի անդամներն են եղել:

Ստորեւ ներկայացված տեսանյութում պատկերված է Սեւ Ծովում ավիավթարին զոհ գնացած քաղաքացիների որոնողական աշխատանքները:

Զոհված քաղաքացիների լուսանկարները, որոնք մինչ այս պահը լրատվամիջոցները հրապարակել են:

«НТВ» հեռուստաընկերության նկարահանող խումբը:

Ռուսական բանակի «Ալեքսանդրով» երգի-պարի համույթի վերջին ելույթը:

Այս նյութը դիտել են - 1797 անգամ