Հավի մսով ուտեստ ”Տոնական”
2016-12-24 00:05:00

 

 Բաղադրիչներ

Պատրաստման եղանակ

  1. Խառնում ենք սոյայի սոուսը, սև պղպեղը, 2 ճ/գդ ձիթայուղը, չիլին և լավ խառնում ենք:Ամանի մեջ լցնում ենք հավի կրծքամիսը, վրան դնում մանր պճեղների բաժանած սխտորը և լցնում մեր պատրաստած սոուսը: Ողջ գիշեր թողնում ենք սառնարանում:
 havi-msov-utest-tonakan-1
Կրծքամիսը սառնարանից հանում ենք, վրան պոլիէթիլենային թաղանթ անցկացնում և թիակով լավ հարվածում:
 
 havi-msov-utest-tonakan-2
 
 Բեկոնի վրա սխտորի փոշի ենք լցնում: Դնում ենք հավի կրծքամիսը, մեջը լցնում աղ և պղպեղ ցանած հավի ֆիլեն, ինչի վրա էլ դնում ենք վարունգները:
havi-msov-utest-tonakan-3
 
 Ռուլետը փաթաթում ենք և դնում շարված բեկոնի վրա:
 
havi-msov-utest-tonakan-4
 
Բեկոնները վրա ենք բերում և ամրացնում երկարութամբ դրված բեկոններով:
Խառնում ենք 1 ճ/գդ սոյայի սոուսը, մեղրը, 1 ճ/գդ ձիթայուղը և զանգվածը քսում ենք ռուլետի վրա:
 havi-msov-utest-tonakan-6
Ռուլետները 40 րոպեով տեղափոխում ենք նախօրոք 200 աստիճան տաքացած ջեռոցը:
havi-msov-utest-tonakan-7
 
Ահա և վերջ: Հովացնում ենք, կտրատում և մատուցում:
havi-msov-utest-tonakan-8
 
Այս նյութը դիտել են - 121856 անգամ