Ըստ հարցումների, ինչպես նաև Parliamentmonitoring-ի տվյալների ամենաակտիվ կին քաղաքական գործիչներից է Հեղինե Բիշարյանը
2016-12-23 16:29:00

Ազգային ժողովում կին պատգամավորները 13-ն են։ Նրանցից ոմանք հաճախ են հանդես գալիս ելույթներով, օրենսդրական նախաձեռնություններով ու ընդհանրապես՝ իրենց ակտիվությամբ չեն զիջում արական սեռի պատգամավորներին։ Hartak.am -ի հարցումները, ինչպես նաև Parliamentmonitoring-ի տվյալները վկայում են այն մասին, որ ամենաակտիվ կին քաղաքական գործիչներից մեկը ԱԺ Հայկական Վերածնունդ խմբակցության ղեկավար՝ Հեղինե Բիշարյանն է:

Նույնիսկ ՀՎԿ-ի օպոնենտները վկայում են, որ Հեղինե Բիշարյանի ելույթները միշտ սուր են, արդիական և շատ դեպքերում սթափեցնող: Հատկանշական է, որ Հեղինե Բիշարյանը միշտ էլ թե ԱԺ-ում և թե իր հրապարակային ելույթներում, ինչպես նաև լրատվամիջոցներին տված հարցազրույցներում  անդրադարձ է կատարել երկրում առկա գրեթե բոլոր արատավոր երևույթներին:

Բացի արձագանքնելուց Հեղինե Բիշարյանը միշտ էլ հետևողական է եղել իր կողմից բարձացված հարցերին լուծումներ պահանջելու մեջ:

hartak.am

Այս նյութը դիտել են - 1147 անգամ