Դոնալդ Թրամփը hայտարարել է, որ նամակ է ստացել Վլադիմիր Պուտինից
2016-12-23 14:53:00

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նամակ է ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից: Life.ru-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է ԱՄՆ 45-րդ նախագահի գրասենյակի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:
«Լուրջ համաշխարհային և տարածաշրջանային փոփոխությունները, որոնց հետ բախվում են մեր երկրները վերջին տարիներին, մատնանշում են, որ հարաբերությունները Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շարունակում են կարևոր գործոն լինել ժամանակակից աշխարհի կայունության և անվտանգության ապահովման համար», – Պուտինի նամակի տեքստը մեջբերում են ամերիկյան լրատվամիջոցները:Ուղերձում, որը մեջբերում են ամերիկյան ԶԼՄ-ները, Ռուսաստանի Դաշնության ղեկավարը կառուցողական համագործակցություն ծավալելու հույս է հայտնում:

«Լուրջ համաշխարհային և տարածաշրջանային փոփոխությունները, որոնց հետ բախվում են մեր երկրները վերջին տարիներին, մատնանշում են, որ հարաբերությունները Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շարունակում են կարևոր գործոն լինել ժամանակակից աշխարհի կայունության և անվտանգության ապահովման համար», – Պուտինի նամակի տեքստը մեջբերում են ամերիկյան լրատվամիջոցները:

Այս նյութը դիտել են - 1339 անգամ