Ո՞ւմ հետ է սերտ շփումներ ունեցել Գառնիկ Մարգարյանը...
2016-01-14 01:18:00

 «Ինձ համար անակնկալ էր Գառնիկ Մարգարյանի ձերբակալությունը եւ չեմ էլ պատկերացնում, թե ինչ կապ կարող է նա ունենալ այդ խմբի հետ»,- Hraparak.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ նախկին դաշինքի անդամ «Քրիստոնեական վերածնունդ» կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանը՝ անդրադառնալով Ազգային անվտանգության ծառայության կողմից դաշինքի մեկ այլ անդամ, «Հայրենքի եւ պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանի ձերբակալությանը:  Արդեն մեկ տարի է՝ երկու կուսակցությունները դաշնակցում են նաեւ «Հայաստան» ժողովրդական նախաձեռնության շրջանակներում, այս նախաձեռնությունը, հիշեցնենք, ձեւավորվեց մոտ մեկ տարի առաջ եւ խնդիր էր դրել պայքարելու սահմանադրական փոփոխությունների եւ իշխանությունների դեմ: «Հայաստան» ժողովրդական նախաձեռնության անդամ է նաեւ Պետրոս Մակեյանի «Ժողովրդավարական հայրենիք», Վաղարշակ Հարությունյանի «Ազգային վերածնունդ» կուսակցությունները եւ սոցիալիստական մի քանի այլ անհայտ ուժեր ներգրավված են նաեւ մտավորականների մեծ խումբ, ազատամարտիկներ: Սոս Գիմիշյանն ասաց, որ Գառնիկ Մարգարյանի հետ հանդիպել է Նոր տարուց օրեր առաջ, բայց նրա հետ հեռախոսազրույց է ունեցել օրերս, Նոր տարի է շնորհավորել, այսօր նրա փոխանցմամբ նախաձեռնությունը նիստ կհրավիրի եւ կքննարկի հարցը: Պարզվեց նաեւ, որ Գառնիկ Մարգարյանը սերտ շփումներ է ունեցել Տիգրան Փաշաբեզյանի ղեկավարած «Արեւմտյան Հայաստանի հանրապետության վտարանդի կառավարության» հետ:

 

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Այս նյութը դիտել են - 1317 անգամ