Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջից հեռացնում է տհաճ գրառումները
2016-12-20 23:31:00

ՀՀ պաշտպանության նախկին նախարար` Սեյրան Օհանյանը երեկ գրանցվեց ֆեյսբուքում, և հայտարարեց, որ մուտք է գործելու ակտիվ քաղաքականություն ու մասնակից է դառնալու առաջիկա Ազգային Ժողովի ընտրություններին:

Օհանյանը, սակայն չի պատրաստվում իր հրապարակային գործունեության ընթացքում աշխատել թափանցիկ և պատասխանել հանրության բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերվում են իր գործունեությանը:

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը Սեյրան Օհանյանի էջում գրել էր.«Պարոն Օհանյան, իսկ ԱԺ պատգամավոր ընտրվելու դեպքում պատրաստվում եք մարդ ծեծել: Եվ որ ամենակարևորն է պատրաստվում եք բացատրություններ տալ հանրությանը այս տարիների ձեր դերակատարման վերաբերյալ, զինվորներին ընտրակեղծիքների մասնակից դարձնելու համար ու մարտի 1-ի դեպքերի ժամանակ ձեր դերակատարման մասին: Մենք բոլորս էլ հիշում ենք ձեր հայտարարությունները, որոնք կատարել եք 2008 թվականի այդ օրերին: Հուսամ չեք հեռացնի այս մեկնաբանությունը….»,-ասվում էր օգտատիրոջ գրառման մեջ:

Սեյրան Օհանյանը այս գրառմանը ոչ թե պատասխանել է, այլ հեռացրել է այն, որպեսզի հեռու մնա տհաճ խոսակցություններից: Դժվար է պատկերացնել, որ նման տեմպերով Սեյրան Օհանյանը լուրջ հաջողությունների հասնի` քաղաքական ասպարեզում:

politik.am

Այս նյութը դիտել են - 1757 անգամ