Մեզ հասած տեղեկություններով՝ լրագրող Նվեր Մնացականյանը «Կենտրոն» հեռուստաընկերությունից աշխատանքի հրավեր է ստացել, ավելին՝ ասում են հնարավոր է նա փոխարինի նույն հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման վարող Պետրոս Ղազարյանին։
Մեզ հետ զրույցում Նվեր Մնացականյանն ասաց, որ նման առաջարկություն չի ստացել «Կենտրոն» հեռուստաընկերությունից, և այս ընթացքում էլ շոշափելի, լուրջ առաջարկություններ իրեն չեն եղել, բացառում է նաև «Շանթ» հեռուստաընկերություն ետ գնալը։
Հիշեցնենք, որ Պետրոս Ղազարյանի «Ուրվագիծ» հաղորդման հյուր Սերգեյ Դանիելյանի «Քաղաքացիակամ ակտիվ քայլ» կուսակցության մասին հաղորդումը հեռացվել է հեռուստաընկերության յութուբյան ալիքից։
Այդ հաղորդումից հետո հեռուստաընկերության ղեկավարությանը կշտամբել են Պետրոս Ղազարյանին ՔԱՔ կուսակցության նախագահին ձայն տալու համար։ Մեր տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը խիստ զայրացած է Պետրոս Ղազարյանի վրա։
Այս նյութը դիտել են - 1369 անգամ