Պուտինը խոսել է Էրդողանի հետ ռուս դեսպանի սպանության մասին
2016-12-19 12:50:00

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» լրատվական գործակալությանը:

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը տեղի ունեցածն ահաբեկչություն է համարում:

Դեկտեմբերի 19-ի երեկոյան Անկարայում զինված հարձակում տեղի ունեցավ ռուս դեսպան Անդրեյ Կառլովի վրա: Ժամանակակից արվեստի կենտրոնում ֆոտոցուցհանդեսի բացման ժամանակ դեպսանի ելույթից հետո ոստիկանական անցաթղթով շենք մտած և իրեն անվտանգության աշխատակից ձևացրած անձը կրակ է բացել դեսպանի և այցելուների վրա՝ նշելով, որ դա Հալեպի համար վրեժ է: Այնուհետև թուրք ուժայինները սպանել են նրան:

Այս նյութը դիտել են - 1501 անգամ