Մեքսիկայում ձերբակալել են հանցագործների, ովքեր փորձում էին 5 մարդու դիակ տեղափոխել
2016-12-18 22:42:00

Մեքսիկական Խալիսկո նահանգում ոստիկանները ձերբակալել են 10 հանցագործների, ովքեր փորձում էին տեղափոխել 5 մարդու դիակ, հաղորդում է AP-ին։

Նշվում է, որ չարագործներին նկատել են Տլակեպակե քաղաքում։ Նրանք զինված շարժվում էին 2 մեքենաներով, որոնց զննման արդյունքում հայտնաբերել էին 5 դիակ։

Ըստ գործակալության, հանցագործներին ձերբակալելու աշխատանքներին մասնակցել են նաև մեքսիկական բանակի զինծառայողներ։

armtimes.com

Այս նյութը դիտել են - 734 անգամ