«Կինգ Դելյուքս»-ը պարզաբանում է, թե իրականում ինչու է դադարեցվել Աբովյան-Երևան ավտոբուսների երթևեկությունը
2015-12-01 23:59:00

Այսօր առավոտյան որոշ լրատվական կայքերի միջոցով տարածված տեղեկությունը այն մասին, որ «Կինգ Դելյուքս» ՍՊԸ-ի տնօրեն Արտակ Եղոյանը հայտարարել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով ոստիկանության հրահանգով է դադարեցվել երթևեկությունը ամբողջությամբ սուտ է և չի համապատասխանում իրականությանը:

Երթևեկությունը մեր սեփական նախաձեռնությամբ է դադարեցվել, կազմակերպության տրանսպորտային միջոցները ունեցել են վերազինման և անսարքության վերացման խնդիրներ, որից ելնելով դադարեցվել է երթևեկությունը մեր ազգաբնակչությանը վաղվա օրը ավելի անվտանգ սպասարկելու համար:
Ավելին «Կինգ Դելյուքս» ՍՊԸ անկախ կազմակերպություն է և չի ենթարկվում որևէ հրահանգի:
Խնդրում ենք բոլոր լրատվամիջոցներին վերանայել իրենց հրապարակումները:

Այս նյութը դիտել են - 1892 անգամ