Թրամփն իր քաղաքական ուղեգիծը մշակելու է ԱՄՆ-ի շահերից ելնելով
2016-12-14 22:49:00

«IRNA»-ի չորեքշաբթի օրը կատարած հաղորդման համաձայն, Ֆեդերիկա Մուգերինին «Ուոլսթրիթ Ժուռնալ»-ին տված հարցազրույցում հավելել է. «Համատեղ ակտի ծրագիրը ՄԱԿ-ի շրջանակներում իրականացված միջազգային համաձայնություն է և չի կարող քննարկման առարկա դառնալ»:

«Միջուկային համաձայնության հանդեպ հավատարմությունն ու դա լիարժեք գործադրելը բխում է ԱՄՆ-ի շահերից ու թվում է, որ Թրամփն իր քաղաքական ուղեգիծը մշակելու է ԱՄՆ-ի շահերից ելնելով»,-հայտարարել է Մուգերինին:

ԵՄ  արտաքին քաղաքականության պատասխանատուն ԱՄՆ-ի կողմից այդ համաձայնագրի ոտնահարման հետևանքներից մեկը համարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առճկատումը, ով այս համաձայնագրի երաշխավորման ուղղությամբ մեծ ջանք է գործադրել և նշել է, որ դա հակասում է Թրամփի այն հայտարարությանը, թե Ռուսաստանի հետ առավել ջերմ հարաբերությունների է ձգտում:

Այս նյութը դիտել են - 1117 անգամ