Ի՞նչ դժվարին ժամանակահատված է սպասում զորքին և ԼՂ քաղաքացիներին
2016-12-14 22:04:00


Արցախ կատարած այցի ժամանակ Սերժ Սարգսյանը մտավորականների և արվեստի գործիչների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ «Հիմա այն ժամանակահատվածն է, երբ և՛ զորքը, և՛ բնակչությունը, և՛ ԼՂ քաղաքացիներն արդեն պետք է պատրաստ լինեն մի դժվարին ժամանակահատված անցկացնելուն»։

Միամտություն կլինի կարծել, թե Սարգսյանն ուղղակի ուզում էր ասել, որ ձմեռ է, ցուրտ է լինելու, և բոլորին դժվար է լինելու, և որ բոլորը պետք է պատրաստ լինեն ուժեղ ցրտերին։ Խոսքն ավելի գլոբալ երևույթների մասին է եղել, բայց ի՞նչ երևույթների։ Ի՞նչ դժվարին ժամանակահատված է լինելու․ ակտիվ պատերազմի վերսկսման վտա՞նգ կա, պատրաստություններ են տարվում տարածքային զիջումների՞, թե խոսքն ինչի՞ մասին էր։ Ի՞նչ դժվարին ժամանակահատված է սպասվում մեզ բոլորիս։ Լավ կլիներ՝ փակագծերը բացվեին այս հայտարարության վերաբերյալ։

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից 
Այս նյութը դիտել են - 1542 անգամ