Արմեն Երիցյանի հոգեհանգիստը վաղը՝ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
2016-12-14 10:31:00

Կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար, Հայաստանի Հանրապետության պետական գործիչ Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը:

Արմեն Երիցյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս. թ. դեկտեմբերի 15-ին՝ ժամը 18:00-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորքի 5-րդ զանգված), վերջին հրաժեշտի արարողությունը՝ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 11:30-12:45-ը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:

Այս նյութը դիտել են - 1092 անգամ