Ուկրաինայի հայերի միության նախագահ է ընտրվել Վիլեն Շատվորյանը
2016-12-14 09:59:00

Armenpress-ը գրում է.
Ուկրաինայի հայերի միության տարեկան համաժողովի արդյունքներով միության նախագահի պաշտոնում արդեն երկրորդ անգամ ընտրվել է Վիլեն Շատվորյանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միության կազմակերպած կոնֆերանսին մասնակցել են նաև Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, միթյան տարածաշրջանային մասնաճյուղերի ղեկավարները, հայ համայնքի ազդեցիկ ներկայացٳցիչներ, երիտասարդական կազմակերպությունների, ինչպես նաև Ուկրաինայի տարածաշրջաններից հրավիրված հյուրեր: Ուկրաինայի հայերի միության նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով:

Այս նյութը դիտել են - 1240 անգամ