Հայերենս չի ներում շիտակ լինել պատասխանիս մեջ՝ առանց հայհոյանքի. Վիգեն Սարգսյանը՝ Փոստանջյանի ելույթի մասին..News
2016-12-13 15:38:00

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասյօր՝ դեկտեմբերի 13-ին, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ԱԺ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ելույթը «1000 դրամի» նախագծի վերաբերյալ անվանեց քաղաքական սելֆի՝ ամբիոնից:

«Ելույթ, որին չեմ անդրադառնա՝ Զարուհի Փոստանջյանի ելույթն է, որովհետեւ իմ հայերենը չի ներում շատ շիտակ լինել այդ պատասխանի մեջ՝ առանց  հայհոյանք օգտագործելու: Իսկ դաստիրակությունս չի թույլ տալիս անել երկրորդը: Բայց քաղաքական սելֆիների մշակույթը բանակի մասին խոսելիս պետք է վերացնել, որովհետեւ շատ ավելի վտանգավոր է քաղաքական գործիչը, որը սելֆի է անում այս ամբիոնում, քան այն շոու բիզնեսի ներկայացուցիչը, որը սելֆի է անում խրամատում»,- նշեց նախարարը:

News.am

Այս նյութը դիտել են - 1550 անգամ