Տարոն Մարգարյանի անունն է դուրս եկել, Նոր Նորքի թաղապետ Արմեն Ուլիխանյանը աշխարհ է քանդում:
2016-01-13 19:13:00

Միջոցների շռայլության, վատնումի, չհիմնավորված ծախսերի մասին Նորքում բազում պատմություններ են շրջանառվում: Սակայն թաղապետի ամենանախընտրելի ոլորտը սեփական PR-ն է, և այս հարցում  Ուլիխանյանը կանգ չի առնում ոչ մի զոհաբերումի առաջ: Դրա լավագույն ապացույցներից մեկն էլ վարչական շրջանի մուտքը զարդարող մեծագույն կտավն է, որից մայրաքաղաքի բնակիչներին է նայում թաղապետի ինքնագոհ դեմքը:

Իսկ օրերս լրատվամիջոցներն անդրադարձան մեկ այլ դրվագի, ինչը հերթական անգամ բացահայտում է Արմեն Ուլիխանյանի հսկայածավալ խնայողությունները, թեև այս թաղապետն իր հայտարարագրում նշում է, թե այնքան համեստ է, որ նույնիսկ սեփական բնակարան չունի:

Ասում են, որ Ուլիխանյանը նեղ շրջապատում գլուխ է գովել, թե ամսագրից մեկի շապիկին իր լուսանկարը տեղադրելու համար ծախսել է 8000 ԱՄՆ դոլար: Սա միանգամայն հնարավոր է, քանի որ կա նման ամսագիր՝ թաղապետի դիմանկարով: Իսկ ահա գումարի չափն էլ ավելի հետաքրքիր է, եթե վերհիշենք, որ 2016 թվականին բյուջեի քննարկման ժամանակ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն ասաց, թե հանրապետության 910 համայնքից 88-ը, որոնց բնակիչների թիվը չի գերազանցում 300-ը, կստանան ամրագրված՝ 3,5 մլն դրամ, այսինքն գրեթե այնքան, որքան թաղապետը ծախսում է իր մի նկարի համար: Ավելորդ չէ նկատել, որ, օրինակ, Մարտիրոս Սարյանի կամ Մինաս Ավետիսյանի կտավները միջազգային աճուրդներում գնահատվում են հենց այդքան: Ուրեմն այս հարցում էլ Ուլիխանյանը կարող է գլուխ գովել նեղ և լայն շրջանակներում:
shame.am
Այս նյութը դիտել են - 1783 անգամ