Սյուզան Ջաղինյանն համալրել է haqqin.az-ի թիմը
2016-12-12 01:13:00

Ադրբեջան տեղափոխված լրագրող, իրավապաշտպան Սյուզան Ջաղինյանը համալրել է ադրբեջանական քարոզչամեքենայի մաս կազմող haqqin.az-ի լրագրողական թիմը:

Այս մասին հայտնում է նույն լրատվամիջոցը` հավելելով, որ վերջինս լինելու է Հայաստանի գծով հատուկ թղթակից:

Հիշեցնենք, որ իրեն լրագրող եւ իրավապաշտպան համարող Սյուզան Ջաղինյանն այս տարի աշնանը դիմել էր ՄԱԿ-ին Ադրբեջան տեղափոխվելու խնդրանքով: Ինչպես ինքն էր նշել իր հարցազրույցում, իրեն այդ հարցում օգնել էր հայ հասարակության համար ոչ այնքան անհայտ, կրկին Ադրբեջան մեկնած Վահան Մարտիրոսյանը:

Նշենք, որ Հայաստանում, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, վերջինիս հանդեպ քրեական գործեր են եղել հարուցված, եւ նույնիսկ նա մահացած է ճանաչվել:

Այս նյութը դիտել են - 2023 անգամ