Ո՞վ էր փախած հարսնացուն և ի՞նչ եղավ նրա հետ
2016-01-13 16:12:00
Ինչո՞ւ էր հարսը Սևանի «Հարսնաքար» համալիրից փախել հենց սեփական հարսանիքի օրը և ո՞ւմ հետ է նա այսօր: newmag-ը ներկայացնում է քննարկված թեմայից բացառիկ մանրամասներ:

2015-ի նոյեմբերի 24-ին լրատվական կայքերը հաղորդեցին հարսանիքի ժամանակ փախած հարսնացուի մասին: Հարսանիքի վերջում` տորթը կտրելու ժամանակ, հարսն ու հարսնաքույրը փախել էին` իրենց հետ տանելով նվերներն ու ոսկեղենը: Դեպքը տեղի էր ունեցել Սևանի «Հարսնաքար» համալիրում։ Ականատեսները պատմում են, որ սկեսուրը նկատել էր փախուստի դիմող հարսին, փորձել էր կանգնեցնել նրան, սակայն հարսը հրել էր նրան, նստել մեքենան ու փախել:

Հետո, աստիճանաբար հայտնվեցին մանրամասները: Հարսն էլ, փեսան էլ Տավուշի մարզից են:

Երիտասարդը Ազատամուտ գյուղից է: 22 տարեկան Նարեկ Գասպարյանը վարսահարդար է, աշխատում էր Ռուսաստանոմ, արձակուրդներին վերադառնում էր հայրենիք: 2 տարի առաջ ծանոթացել էր իր հարսնացուի հետ: Այդ ժամանակ էլ նշանադրվել էին և երկու տարի ապրել նշանված: Երիտասարդները ծրագրում էին հարսանիքից հետո մեկնել Ռուսաստան, հատկապես որ հարսնացուն մատնահարդարման դասընթացնել էր անցել Հայաստանում: Նարեկը հարսանիքի համար 2 միլիոն դրամ վարկ էր վերցրել: Հարսանիքը մեծ շուքով սկսել էին, պսակադրվել եկեղեցում, հետո մեկնել Սևանի «Հարսնաքար»: Այնտեղ էլ պարել էին հարսի պարը, ստացել նվերները: Հարսանեկան երեկոն անցել էր առանց միջադեպերի: Հարսանեկան տորթը միասին կտրել էին, շամպայնը` խմել: Հետո հարսնացուն անհետացել էր: Սկզբում հաղորդում էին, թե հարսնացուն նվերները հետը տարել է: Հետո սա հերքվեց:

ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՐՍԱՆԻՔԻՑ ԵՐԿՈՒ ԱՄԻՍ ԱՆՑ

Լրատվամիջոցները ահա այսքանը հաղորդեցին: Դրանից հետո փախուստի դիմած հարսնացուի մասին հիշատակումները դադարեցին: Լրագրողները խոսեցին փեսայի համագյուղացիների և գյուղապետի հետ: Նրանք ցնցված էին արտառոց դեպքից, սակայն մանրամասներ չգիտեին: Նարեկը և նրա ընտանիքը հարսանիքից հետո գյուղ չեն վերադարձել: Իսկ հարսնացուի մասին հայտնի էր այն, որ սովորել է Իջեւանում, ապա եկել Երևան՝ ուսումը շարունակելու:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Այս նյութը դիտել են - 1481 անգամ