Կատարվեց 14 զինծառայողների մկրտության կարգ
2016-12-11 21:34:00

Նուբարաշեն վարչական շրջանի Սրբոց Նահատակաց եկեղեցում 5-րդ բանակային զորամիավորման ավագ գնդերեց Տեր Ենովք քահանա Եսայանի ձեռամբ կատարվեց Անդրանիկ Օզանյանի անվան զորամասի 14 զինծառայողների մկրտության կարգ:

Հատկանշական էր, որ մկրտություն ստացող յուրաքանչյուր պարտադիր ժամկետային զինվոր որպես կնքահայր ընտրել էր իր համածառայակցին: Տեր Ենովք քահանա Եսայանը նշեց, որ այդպիսով ամրապնդվում է զինծառայողների միջեւ ընկերական ու հոգևոր կապը:

Այս նյութը դիտել են - 2370 անգամ