Իրավիճակը պայթյունավտանգ է. Հրանտ Թոխատյանը՝ Կարեն Կարապետյանի, ՀՀԿ-ի այլընտրանքի ու արդար ընտրությունների մասին 1in
2016-12-10 21:57:00

«Փոփոխությունները ժամանակի հարց է, իսկ ապրել պետք է այսօր: Իշխանությունը եթե հաշվի նստի ինքն իր հետ, և խոսքերը դառնան նաև գործ, այդ դեպքում հնարավոր է՝ քաղաքացին այդ փոփոխությունները զգա, այսօր դեռ չի զգում»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց դերասան Հրանտ Թոխատյանը:

Դերասանի դիտարկմամբ՝ դեռևս իշխանությանն այընտրանք չկա. «Որևէ նոր ուժ չեմ տեսնում, իրար միանալը դեռ չի նշանակում որ նոր ուժ է»: Իսկ ՀՀԿ-ի խնդիրը, ըստ Հ. Թոխատյանի, այն է, որ լճացել է, թարմություն է պետք:

«Հիմա եկել է Կարեն Կարապետյանը՝ խելացի, երիտասարդ, հարուստ՝ աչքը ծակ չի ու իր մտքերն է արտահայտում: Որոշ քայլեր արել է, լինելով լավատես, ուզում եմ հավատալ, որ կանի նաև այն, ինչի մասին ասուլիսում խոսել է,- նշեց Հ. Թոխատյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ խոսում են ռեֆորմի մասին, դա վաղն է լինելու, իսկ մարդիկ ուզում են այսօր ապրել, այսօր տեսնել իրենց իղձերի կատարումը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 Իրավիճակը պայթյունավտանգ է. Հրանտ Թոխատյանը՝ Կարեն Կարապետյանի, ՀՀԿ-ի այլընտրանքի ու արդար ընտրությունների մասին

Այս նյութը դիտել են - 1844 անգամ