Վանաձորում այրվել է ավագանու նախկին անդամի փայտե տնակը, որտեղ հայտնաբերվել է զենք-զինամթերք
2016-12-10 00:31:00

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 06.42-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Ծիծեռնակ» ճամբարի մոտակա տնակում:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկև մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վ. Մ.-ին պատկանող տնակում (108 քմ):Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.49-ին:

Shamshyan.com -ի տեղեկություններով տնակը պատկանում է 57-ամյա Վահան Մխիթարյանին, ով Վանաձոր քաղաքի նախկին ավագանու անդամ է, ով դեռևս փորձաքննության արդյունքների պատասխանին չսպասելով՝ հայտարարել է, թե վագոն-տնակն այրել են։ Փայտաշեն տնակում հայտնաբերվել է 1 հատ նռնակ, 1 հատ նռնականետ և մեծ թվով ինքնաձիգի փամփուշտներ։

 

Այս նյութը դիտել են - 1042 անգամ