ՊԵԿ-ում կադրային փոփոխությունները հասել են տարածքային տեսչություններին
2016-12-08 21:41:00

«Ասում են, թե Հայաստանում հետաքրքիր ավանդույթ է ձևավորվել` հեռացող յուրաքանչյուր չինովնիկ պաշտոնավարման ավարտին փորձում է տակից փախչող աթոռից քաղել առավելագույնը:

Օրինակ, վերջերս մամուլում տեղեկություն տարածվեց, թե ՊԵԿ նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյանը պաշտոնավարման բառացիորեն վերջին օրը մի քանի տասնյակ հրամանագրեր է ստորագրել ՊԵԿ համակարգի տարբեր «յուղոտ» պաշտոններում ինչ-ինչ պատճառներով նոր մարդկանց նշանակելու մասին:

Եվ հիմա ՊԵԿ նոր նախագահը զբաղված է նաև դրանցից ազատվելու խնդրով: Ասում են` իր հովանավորյալից ավելի հեռուն է գնացել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Վերջինս մինչ հեռանալը հասցրել է (գուցե ոչ միայնակ) սեփականաշնորհել հանքավայրեր, որոնցից մեկը ոսկու հանք է (ասում են` Վայոց ձորում): Իսկ ներկայիս վարչապետն ասում է, թե «աչքը կարա կշտանա»»,–գրում է թերթը։

 

Այս նյութը դիտել են - 1609 անգամ