ՀՅԴ-ն այս պահին քննարկում Է ԱԺ ընտրություններին մասնակցելու երեք տարբերակ
2016-12-08 21:38:00

«Ժամանակ»–ի տեղեկություններով՝ ՀՅԴ-ն այս պահին քննարկում Է ԱԺ ընտրություններին մասնակցելու երեք տարբերակ՝ առանձին, որն ամենաանհավանականն Է, քանի որ համատարած դաշինքների պայմաններում անհնար կլինի մեկ ուժին հաղթահարել 5%-ի շեմը, ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի հետ դաշինքով։

2015թ. փետրվարյան իրադարձություններից հետո ջերմ հարաբերություններ են պահպանվում ՀՅԴ-ի և Ծառուկյանի միջև և «ազգային» այդ ուժը չի բացառում, որ հենց Ծառուկյանի միջոցով կարող Է առնվազն չորս պատգամավոր ունենալ ԱԺ-ում և դրանից հետո ընթացիկ տարեսկզբին Սերժ Սարգսյանի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն՝ «ազգային համաձայնության կառավարության» մաս կազմել Ծառուկյանի նոր ձևավորվող դաշինքի հետ»,–գրում է թերթը։

Այս նյութը դիտել են - 1300 անգամ