«Փաստ». Ընտրություններից հետո լուրջ փոփոխություններ կլինեն բուհական համակարգում
2016-12-08 21:17:00

«Փաստ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններից հետո լուրջ փոփոխություններ կլինեն բուհական համակարգում:

«Փաստի» տեղեկություններով` ապրիլին Ազգային ժողով է ներկայացվելու մի նախագիծ, որով խիստ հեշտացվելու է ընդունելությունը բուհերում: Ընդամենը հարցազրույցով եւ մասնագիտության մասին մի ռեֆերատով դիմորդը կարող է ընդունվել:

Սակայն սրան հակառակ, դժվար է լինելու սովորելը: Որոշվել է այնպիսի չափորոշիչներով առաջնորդվել, որոնք վատ սովորողին թույլ չեն տա ավարտել բուհը:

 Այս ամենը կարվի մի նպատակով. գնալով շեշտակի նվազում է ուսանողների թիվը, որպեսզի այս միտումը կանխվի եւ թվաքանակ ապահովվի, կհեշտացվի ընդունելության կարգը:

Ուսանողական վարձերը շատ հարցեր են լուծում, եւ դրանց նվազումը կբերի նաեւ դասախոսական աշխատավարձերի կրճատման:

 

Այս նյութը դիտել են - 993 անգամ