Սերժ Սարգսյանը «ստոպ» է տվել Կարեն Կարապետյանին
2016-12-08 11:53:00

Ինչպես հայտնի է՝ Կարեն Կարապետյանը կառավարություն մուտք գործելուն պես խնդիր էր դրել պետապարատի օպտիմալացման և աշխատակազմերի առնվազն 20 տոկոսի կրճատման համար։ 

Նույնիսկ հրահանգել էր նախարարներին ցուցակներ ներկայացնել, ու գործընթացը կարծես թե վերջին փուլին էր մոտեցել։

Սակայն մեր տեղեկություններով Սերժ Սարգսյանը մինչեւ ապրիլ կանգնեցրել է գործընթացը, թերեւս ընտրություններից առաջ դժգոհության ալիք չբարձրացնելու համար։

hayeli.am

 

Այս նյութը դիտել են - 1313 անգամ