Թունելի Հակոբը ունի 16 անշարժ գույք և ավելի քան 200 միլիոն գումար
2016-12-08 10:25:00

ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Թունելի Հակոբը Ազգային Ժողովի պատգամավոր է 1999 թվականից:   Նա  Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնածողով ներկայացրած հայտարարագրի տվյալները ուսումնասիրելուց տեղեկանում ենք, որ  ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանում է 9 հողամաս, 3 Հողին ամրակայված այլ անշարժ գույք, 3 կիսակառույց շինություն, 1 անհատական բնակելի տուն:

ԱԺ պատգամավորը հարկային տարվա սկզբում հայտարարագրել է 132,000 ԱՄՆ դոլար և 26,700,000 ՀՀ դրամ, իսկ հարկային տարվա վերջում 15,150 ԱՄն դոլար:

Հարկային տարում պատգամավորի եկամուտները կազմել են 111,186,841 ՀՀ դրամ, որից միայն 103,181,011 ՀՀ դրամը ստացել է շահաբաժնից:

politik.am

Այս նյութը դիտել են - 1151 անգամ