Տիգրան Սարգսյանն ազատվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից. նոր դեսպան է նշանակվել...
2016-01-12 15:54:00

 

     Տիգրան Սարգսյան                                                                     Գրիգոր Հովհաննիսյան                                                     

ՀՀ նախկին  վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով  ազատվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Այս մասին հայտնում են  ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Գրիգոր Հովհաննիսյանն ազատվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում, Կուբայի Հանրապետությունում, Կոստա Ռիկայի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում և Պանամայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։   

Վերջինս նշանակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վաշինգտոն):

Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանը Գերագույն Եվրասիական տնտեսական խորհրդի` 2015թ. դեկտեմբերի 21-ի նիստում ԵՏՀ Կոլեգիայի նախագահ է նշանակվել

 

News.am

Այս նյութը դիտել են - 1605 անգամ