Վթարվել է պաշտպանության նախարարին սպասարկող ավտոմեքենաներից մեկը. կա 2 զոհ
2016-12-08 02:21:00

Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 11։40-ի սահմաններում Lexus մակնիշի ՊՆ 0001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 231-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղում մահացել են։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածների անուններն են՝ Ալիկ և Արմեն, ովքեր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անվտանգության աշխատակիցներն են։

Մանրամասները` shamshyan.com կայքում:

Այս նյութը դիտել են - 808 անգամ