«Հրապարակ». ՀՀԿ-ում ցուցակագրումն սկսվել է. որոշներն արդեն ստացել են իրենց «սեւ թուղթը». անուններ են հայտնի
2016-12-07 23:19:00

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում ցուցակագրումն արդեն սկսվել է, «վերեւներում» հին ցուցակը դրած՝ գրում-ջնջում են, թե ովքեր են դուրս թռչելու, ովքեր նորից մանդատ ստանալու շանս ունեն, որոշ պատգամավորներ արդեն ստացել են իրենց «սեւ թուղթը», բոլորն ահով սպասում են։

Արդեն վճռված է հին գվարդիայի հարցը՝ Ռազմիկ Զոհրաբյան, Վազգեն Կարախանյան, Մկրտիչ Մինասյան, Համլետ Հարությունյան քառյակը չի լինի հաջորդ խորհրդարանում, չեն լինի նաեւ «Տիգրան Մեծ» հրատարակչության սեփականատեր ապարանցի Վրեժ Մարկոսյանը, գործարար Ալեքսան Պետրոսյանը՝ ՄԱՊ-ի Ալիկը, ինչպես նաեւ ջավախահայ Տաճատ Վարդապետյանը։ Ի դեպ, Մարկոսյանն ինքը ցանկություն չունի նորից խորհրդարան գնալու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս նյութը դիտել են - 857 անգամ