Վրաներս խոսակցություն ես բերում. ՀՀԿ–ում խիստ նախատել են Սուքիաս Ավետիսյանին
2016-12-07 21:39:00

«Փաստ» թերթը գրում է. «Մամուլում հրապարակվել էր տեղեկություն «ռայոնցի» պատգամավորների` Երևանում բնակարաններ վարձելու համար ԱԺ–ի կողմից հատկացվող 100000–ական դրամ փոխհատուցումների մասին: Ցանկում, բացի համեմատաբար «աղքատ» պատգամավորներից, տեղ էին գտել նաև մեծահարուստ համարվող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն ու ԲՀԿ խմբակցության անդամ Վահագն Մախսուդյանը:

«Փաստի» տեղեկություններով` այս փաստի ի հայտ գալուց հետո ՀՀԿ–ում խիստ նախատել են Սուքիաս Ավետիսյանին` «դրա հույսին ե՞ս, որ վրաներս խոսակցություն ես բերում»:

Ի դեպ, ՀՀԿ մեր աղբյուրը չբացառեց, որ սա կարող է լուրջ ազդեցություն թողնել Ավետիսյանի քաղաքական ապագայի վրա»:
Այս նյութը դիտել են - 2610 անգամ