ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՀՀ ֆիսկալ համակարգի նախկին տնօրինող Գագիկ Խաչատրյանը Հայաստանում չէ` նա փախել է Հայրենիքից և հանգրվանել Միացյալ Նահանգներում:
Այս մասին մեզ հայտնել են մեր հավաստի աղբյուրները, իսկ չհավատացողները կարող են փորձել կապնվել պրն Խաչատրյանի հետ և համոզվել:
Նշենք, որ մինչև փախուստը պրն Խաչատրյանը զրկվել է գրեթե իր բոլոր հայաստանյան ակտիվներից և այսուհետ բավարարվելու է քչով, այսինքն` նրանով, ինչ հասցրել է ժամանակին տեղափոխել Հայրենիքից:
Միանգամայն պարզ է պրն Խաչատրյանի ունեզրկման և փախուստի պատճառը, այն է` խաղի կանոնների և պայմանավորվածությունների խախտում:
Այսինքն` երբ մարդուն ասում են, թե կբավարարվես այսքանով, իսկ նա չի բավարարվում և շարունակում է ղեկավարվել սեփական ստամոքսի գերբնական պահանջներով, ապա նա ինքն իրեն դնում է մահացու վտանգի առջև, այն է` սեփականության և ազատության կորուստ: Եվ բնական է, որ U-com-ը, պրն Խաչատրյանի ֆինանսական հոսքերի բոլոր աղբյուրներն ունեն նոր սեփականատերեր:
Ուրախ ենք, որ պրն Խաչատրյանը ժամանակին հասցրեց լքել Հայրենիքը և փրկվել կալանքից: Ի վերջո, մի բուռ հայ ենք մնացել, չարժե հրճվել մեզնից որևէ մեկի անձնական ողբերգությամբ: