Ձեր ինչ գործն է, չէի ուզում, չէի գալիս. Մհեր Սեդրակյանը` նիստերից բացակայելու և իր տան խուզարկության մասին
2016-12-05 00:49:00

Երկար բացակայությունից հետո այսօր խորհրդարան էր եկել ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանը:

Նրանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու երկար ժամանակ բացակայել է նիստերից, ինչին ի պատասխան նա արձագանքեց. «Չէի ուզում, չէի գալիս»: Հարցին` ճիշտ է, որ ձեր տունը խուզարկել են, նա նշեց. «Մեր տունը ոչ մեկ չի խուզարկել»: Դիտարկմանը` դուք չեք մասնակցել ՀՀԿ համագումարին, նա ասաց. Ձեր ինչ գործն է, պատճառ կար, ոչ չեմ մասնակցել»: Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան

Այս նյութը դիտել են - 3351 անգամ